Ռուսաստանի եւ Եվրամիության ապրանքաշրջանառությունը ցածր է 5 մլրդ եվրոյից՝ առաջին անգամ 1999թ. աշնանից ի վեր, վկայում են «Եվրոստատի» տվյալները, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՌԴ-ի եւ ԵՄ-ի երկկողմ առեւտուրը կրճատվել է 10 տոկոսով մայիսի համեմատ՝ 4,9 մլրդ եվրո։ Սա նվազագույնն է 1999թ. սեպտեմբերից ի վեր, երբ ապրանքաշրջանառությունը կազմում էր 4,6 մլրդ։
Ամենից շատ նվազել է առեւտուրը Պորտուգալիայի հետ՝ 4,3 անգամ՝ 13,2 մլն եվրո, ինչպես նաեւ Չեխիայի եւ Իռլանդիայի հետ՝ մոտ կրկնակի, 121,5 եւ 41,5 մլն եվրո համապատասխանաբար։
Մի շարք երկրների հետ առեւտուրը, հակառակը, ավելացել է։ Նրանց թվում են Բուլղարիան եւ Ռումինիան՝ 15 տոկոսով, 55,8 եւ 12,3 մլն եվրո համապատասխանաբար, Նիդեռլանդները (+10%, 462,4 մլն եվրո), Խորվաթիան (+7%, 21,5 մլն), Ավստրիան (+6%, 284,2 մլն), Ֆրանսիան (+6%, 449,4 մլն), Հունգարիան (+3%, 464 մլն) եւ Լիտվան (+1%, 87,9 մլն եվրո)։
Միաժամանակ, 5 տոկոսով կրճատվել է եվրոպական արտադրանքի վաճառքը Ռուսաստանում՝ 2,4 մլն եվրո։ Եվրոպական արտահանման հիմքը դեղագործական արտադրանքն է (634 մլն եվրո), սարքավորումները (262 մլն) եւ օպտիկական գործիքները (203 մլն եվրո)։