ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) տեղեկացրել է, որ USS Abraham Lincoln ավիակրի հարվածային խումբը՝ F-35 կործանիչներով եւ էսկադրոնային ականակրով, հասել է իր պատասխանատվության գոտի Մերձավոր Արեւելքում։
Օգոստոսին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հրամայել է ավիակիր հարվածային խմբին արագացնել Մերձավոր Արեւելք առաքումը՝ կապված լարվածության հետ, քանի որ Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության հետ կապված։
Օսթինը հայտնել էր, որ ավիակրի հարվածային խումբը կհամալրի այն հնարավորությունները, որոնք արդեն տրամադրվել էին USS Theodore Roosevelt հարվածային խմբին։ Նա նաեւ հայտարարել է տարածաշրջան կառավարվող հրթիռներով սուզանավ ուղարկելու մասին։