Նախկին աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում հոկտեմբերի 26-ին հանդիպելու է իտալացի Ջիովանի Դե Կարոլիսիին: Աբրահամը պաշտպանելու է իր WBO վարկածով միջմայրացամաքային տիտղոսը:Այս մենամարտը լինելու է երրորդը Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտելու ճանապարհին:

«Վերջապես հստակություն կա ինձ համար: Այժմ բացի մարզումները ես պետք է Հեր Վեգների հետ ուսումնասիրեմ մրցակցիս տեսանյութերը: Լավ ուսումնասիրելով մրցակցիս ես պատրաստվում եմ հաղթանակ տանել Օլդենբուրգում»,- այս մասին Fightnews-ին է հայտնել Արթուր Աբրահամը: