ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը օգոստոսի 27-29-ը կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ չինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման համար, որի ժամանակ կքննարկվեն երկկողմ, տարածաշրջանային և այլ գլոբալ խնդիրներ: Դրա մասին ուրբաթ հայտնել է Սպիտակ տունը։
«Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Շոն Սեվետն ընդգծել է, որ խոսքը վերաբերում է ռազմավարական հաղորդակցության գծերի պահպանմանը՝ երկու երկրների միջև հարաբերությունները պատասխանատու կերպով կառավարելու համար», - ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ նշված է փաստաթղթում։
Ըստ Ազգային անվտանգության խորհրդի՝ ուղևորության մասին որոշումը, ինչպես նաև մի քանի այլ ԱՄՆ-Չինաստան հանդիպումներ, «2023 թվականի նոյեմբերին անցկացված Վուդսայդի գագաթնաժողովի արդյունքն էր, որտեղ նախագահ Բայդենը և նախագահ Սին » հետագա շփումների վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերեցին», - նշել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը: