Իսրայելի բանակցային թիմը ներկայում Կահիրեում բանակցություններ է վարում հրադադարի մասին համաձայնագրի շուրջ, հայտարարել է Իսրայելի կառավարության ներկայացուցիչը: Աղբյուրների տվբյալներով՝ բանակցությունները շարունակելու համար Կահիրեի օդանավակայան է ժամանել նաև ԱՄՆ-ի պատվիրակությունը։
Իսրայելական Haaretz պարբերականը՝ վկայակոչելով իսրայելական պատվիրակության անդամներից մեկին, գրում է, որ եթե «ՀԱՄԱՍ-ը շարժման նշաններ ցույց տալու դեպքում» բանակցային թիմը կպատրաստվի կիրակի անցկացվելիք բարձր մակարդակի հանդիիպմանը:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև միջնորդների դեր են ստանձնել Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ը, քանի որ ուղղակիորեն չեն բանակցում միմյանց հետ, հայտնում է BBC-ն։ Բանակցային գործընթացի շրջանակում միաժամանակ քննարկվում է Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակման հարցը։
Սակայն բանակցություններին խոչընդոտում է Իսրայելի և Եգիպտոսի միջև անսպասելի վեճը. Իսրայելի իշխանությունները ցանկանում են մշտական հսկողություն սահմանել Գազայի և Եգիպտոսի հարավային սահմանի վրա:
Իսրայելական բանակի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի մի քանի թունելներ անցնում են այսպես կոչված Ֆիլադելֆիայի միջանցքի տակով։ Իսրայելը պնդում է, որ ինքը պետք է վերահսկի այնտեղ՝ զենքի մաքսանենգ ներկրումը կանխելու համար։ Եգիպտոսն իր հերթին հերքում է մաքսանենգության ստորգետնյա ուղիների գոյությունը։
«Իսրայելի և Եգիպտոսի միջև անվստահության ճգնաժամ է առաջացել»,-Wall Street Journal-ին հայտնել է իսրայելցի պաշտոնաթող գեներալ Իսրայել Զիվը: