Հաշմանդամություն ունեցող անձանցից կազմված «Էլի լավ ա» խումբը, ով շատերին հայտնի է «Հումորի լիգա» հաղորդումից որպես 4-րդ եթերաշրջանի հաղթող, համալրվել է նոր անդամով։
Լեւոն Սարդարյանը թիմին միացել է՝ ցույց տալու հումորում հավասար պայմանները՝ հաշմանդամություն ունեցող եւ չունեցող անդամների մեջեւ։
Վերջինիս կերպարը, չունենալով որեւէ ֆիզիկական խնդիր, մարմնավորելու է մեկին, ով ապակողմնորոշում է մյուսներին, իր որոշումների պատճառով հայտնվում է անհարմար իրավիճակներում։
Կոտրելով հումորային ոլորտում կարծրատիպերը՝ «էլի լավ ա» խումբը շարունակում է հանդես գալ տարբեր բեմերում։ Կշարունակի արդյոք խումբը գրանցել նոր հաջողություններ՝ թիմի համալրմամբ, հանդիսատեսը կկարողանա գնահատել առաջիկայում։