Իսպանիայի հավաքականում վնասվածք ստացած 26-ամյա կիսապաշտպան Դանի Օլմոն խուսափել է լուրջ վնասվածքից եւ կկարողանա մասնակցել «Բարսելոնայի» առաջիկա հանդիպմանը, հաղորդում է Marca-ն։
Օլմոն վնասվածք էր ստացել Սերբիայի դեմ Ազգերի լիգայի առաջին տուրի խաղում (0:0) եւ բաց էր թողել Շվեյցարիայի դեմ երկրորդ տուրի հանդիպումը (4:1)։
Սեպտեմբերի 15-ին «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում կհյուրընկալվի «Ժիրոնային»։
Օլմոն այս ամռանն է գերմանական «ՌԲ Լայպցիգից» տեղափոխվել «Բարսելոնա» 55 միլիոն եվրոյի դիմաց։ Կատալոնական թիմի հետ նա մասնակցել է 2 հանդիպման, խփել 2 գոլ։