Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե։ Ազգերի լիգայի երկրորդ տուրում ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։

Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

Հայաստանի ազգային հավաքականը Սկոպյե է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ

Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Հենրի Ավագյան - «Փյունիկ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Անդրե Կալիսիր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Դավիդ Դավիդյան - «Փյունիկ»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ


Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Ռուսաստան)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Շչեցին, Լեհաստան)
Էդգար Սևիկյան - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Ժիրայր Շաղոյան - «Դեբրեցեն» (Հունգարիա)
Լուկաս Սելարայան - «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Արամ Խամոյան – ԲԿՄԱ
Գոռ Մանվելյան - «Նոա»
Հովհաննես Հարությունյան - «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»

C լիգայի չորրորդ խմբի առաջին տուրում Հայաստանի թիմը Երեւանում 4:1 հաշվով հաղթել էր Լատվիային, Հյուսիսային Մակեդոնիան արտագնա խաղում մրցել էր Ֆարերյան կղզիների թիմի հետ եւ բավարարվել ոչ ոքի արդյունքով՝ 1:1։