ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը միջազգային դիտորդների տված գնահատականները և   քաղաքացիների գնահատականները իրարից գրեթե չտարբերվող է համարում.«Երբեք այսքան միահամուռ, իրարից քիչ   տարբերվող դրական գնահատականներ չէր եղել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժաման հայտարարեց Գագիկ Մինասյանը:

Պատգամավորը  հաշվի առնելով  ներկա քաղաքական իրավիճակը հետընտրական զարգացումների երկու հնարավոր  տարբերակ է  կանխատեսում: Առաջինի դեպքում նա կարծում է, որ պետք է դիմում-բողոքները ընթացք ստանան, դրանք քննարկվեն և համապատասխան որոշումներ կայացվեն: Երկրորդ տարբերակն էլ այն է, որ զարգացումները տեղի ունենան անցանկալի սցենարով` Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարի, որ ինքը ընտրված նախագահ է: Այս տարբերակներից բանախոսը իրատեսական համարեց առաջինը:

Գագիկ Մինասյանը այսուհանդերձ  կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրությունների արդյունքում ձեռք է բերել մեծ քաղաքական կապիտալ և դա լուրջ մարտահրավեր է.«Ակնհայտ է, որ առաջացել է թիվ մեկ ընդդիմադիրն կուսակությունը»,-ասաց նա և չհերքեց, որ կա քաղաքացիների մի ստված զանգված, որ դժգոհ է Սերժ Սարգսյանից: