Ֆրանսիացի լեռնագնացը Մոնբլան լեռան վրա գտել է 246 հազար եվրո արժողությամբ գանձ, որն այնտեղ գտնվել է շուրջ 50 տարի: Այս մասին հաղորդում է France Press-ը՝ հղում կատարելով տեղական լուրերին:
Հայտնաբերված արկղում եղել են զմրուխտ, սուտակ և շափյուղա: Լեռնագնացը թանկարժեք քարերով արկղը հանձնել է ոստիկանությանը:
«Այս երիտասարդը շատ ազնիվ մարդ է, արագ հասկացել է, որ թանկարժեք իրերը պատկանում են ինչ-որ մեկին, ով մահացել է սառցադաշտում: Լեռնագնացը կարող էր այն պահել իրեն, սակայն նախընտրել է այն հանձնել ոստիկանությանը»,- այս մասին հաղորդել է տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչ Սիլվեն Մերլին:
Պարզել, թե ինչպես է թանկարժեք քարերը հայտնվել Մոնբլան լեռան վրա մեծ դժվարություն չի կազմել, քանի որ թանկարժեք քարերը եղել են պարկերի մեջ, որոնց վրա եղել է «պատրաստված է Հնդակաստանում» կնիք:
Air India-ի մասնակցությամբ ավիավթարներ Մոնբլանում տեղի են ունեցել 1950-60 թվականներին, իսկ լեռան վրա դեռևս պահպանվում եմ մարդու մնացորդներ, ճանապարային ուղեբեռի և կոտրված ինքնաթիռի հատվածներ:
Համաձայն ֆրանսիական օրենքների գանձ գտած մարդը կարող է իրեն պահել, եթե դրանց պատկանողները դեռևս հաստատված չեն: Ներկայումս Ֆրանսիայի իշխանությունները կապ են հաստատել հնդկացի գործընկերների հետ, որպեսզի փորձեն գտնել թանկարժեք քարերի նախկին տիրոջը: