Հայկական շոուբիզնեսի ամենաէներգետիկ ու ռիթմիկ երգչուհիներից մեկը՝ Սոֆի Մխեյանն, այս անգամ ներկայացել է լիրիկական նորույթով։ Երգչուհին թողարկել է նոր երգ ու տեսահոլովակ՝ «Աշխարհից աշխարհ» երգի հիման վրա։
Քնարական ստեղծագործության մեջ Սոֆին աչքի է ընկնում նրբագեղ ու դրամատիկ կերպարներով։ Երգչուհին իր դիմահարդարումն, ինչպես միշտ, վստահել է Հրանուշ Եղոյանին, իսկ սանրվածքը՝ Անի Ավդալյանին։ Այս անգամ նա համագործակցել է դիզայներ MÈRY-ի հետ։