Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Կիումարս Հեյդարին Իրանի հյուսիսարևելյան սահմանային շրջաններ կատարած այցի ժամանակ ստուգել է Աֆղանստանի հետ սահմանի անվտանգությունն ապահովելու համար ընթացող շինարարական աշխատանքները, հայտնում է Mehr-ը։
Բրիգադային գեներալ Հեյդարին շրջել է սահմանամերձ շրջաններում և հետևել ցամաքային զորքերի կողմից իրականացվող գործողություններին, որոնք ներառում են ցանկապատերի կառուցում և անվտանգության այլ միջոցառումներ։
«Երկրի հյուսիս-արևելյան շրջանում սահմանային պատերի արգելափակման ծրագիրը հաջողությամբ իրականացվում է բանակի ինժեներական խմբերի կողմից»,- ասել է նա։
Իրանցի գեներալի խոսքով՝ սահմանային նախագիծն ավարտելու համար կտրամադրվեն բանակի ցամաքային զորքերի բոլոր ինժեներական ռեսուրսները։ Ռազավի Խորասան նահանգում Իրանի արևելյան սահմանների երկայնքով 330 կիլոմետրանոց նախագիծն իրականացվում է չորս ինժեներական խմբերի կողմից:
Ծրագրի նպատակն է բարելավել Աֆղանստանի հետ 945 կիլոմետրանոց սահմանի անվտանգությունը: