Հայաստանի Հանրապետությունը հետաքրքրված է Հնդկաստանից լրացուցիչ քանակությամբ 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային կայանքների ձեռքբերման հարցում:

Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սուդան Չինոյը։

«ATAGS-ները շատ մանևրող կայանքներ են։ Դրանք արտադրված են Հնդկաստանում և ունեն մեծ հաջողություն։ Հայկական կողմը 6 նման սարք է ձեռք բերել և գոհ մնացել գնումից», - ասել է Սուդան Չինոյը՝ հիշեցնելով, որ Դելին արդեն Երևան է առաքել Swathi ռադիոլոկացիոն համալիրներ, իսկ տվյալ գործարքի արժեքը կազմել է 40 մլն դոլար: Նրա գնահատմամբ՝ հնդկական ՀԿՌՀ-ներն աշխարհում լավագույններից են և մեծ պահանջարկ ունեն:


Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտի գլխավոր տնօրենը նաև հավելել է, որ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել նաև մոտ 250 մլն դոլար արժողությամբ Pinaka բազմափող հրթիռային կայանքների նկատմամբ։