Արդեն երրորդ օրն է, որ Հրայր Թովմասյանը հանդես է գալիս իր պաշտպանական ճառով (ուղիղ)
11:50, 13.09.2024
Տարածաշրջան:Հայաստան
Թեմա: Քաղաքականություն, Պատահարներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, շարունակվում է ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։
Արդեն երրորդ օրն է, որ Հրայր Թովմասյանը հանդես է գալիս իր պաշտպանական ճառով:
Նախքան պաշտպնական ճառով հանդես գալը, նա լրագրողների հետ զրույցում ասել էր. «Խոստանում եմ՝ իմ պաշտպանական ճառը և վերջին խոսքը, չեմ ուզում ասել, որ սենսացիոն են լինելու կամ բացահայտումներ են լինելու, բայց այն շատ հետաքրքիր է լինելու:
Ցավոք սրտի, մենք եզակի երկրներից չենք, որտեղ ցանկացած նոր իշխանություն փորձել է իրեն ենթարկեցնել բարձրագույն դատական ատյաններին: Այս առումով, համաշխարհային փորձը շատ հետաքրքիր օրինակներ է տալիս, թե որտեղ հաջողվել է, այդ երկրների հետ ինչ է կատարվել, որտեղ չի հաջողվել, ինչ է կատարվել»:
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարվա ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական հետապնդում: