Ամերիկյան «Ինտեր Մայամիի» եւ աշխարհի չեմպիոն, Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ապաքինվել է վնասվածքից եւ գրիպից հետո։ Նա կկարողանա մասնակցել ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության առաջիկա հանդիպմանը, հաղորդում է ակումբի կայքը։
Սեպտեմբերի 15-ին «Ինտեր Մայամին» կընդունի «Ֆիլադելֆիա Յունիոնին»։
Մեսին խաղադաշտ դուրս չի եկել հուլիսի 15-ից, երբ վնասվածք ստացավ Կոլումբիայի թիմի դեմ Ամերիկայի գավաթի եզրափակիչում (1:0)։