Sեպտեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 64-ամյա Սամվել Գ․-ն և հայտնել, որ ինքը թիվ 42 երթուղու ավտոբուսի վարորդն է և Գարեգին Նժդեհի հրապարակում լսել է կրակոցի ձայներ, հաղորդում է Shamshyan.com_ը:
Ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 19։45-ից մինչև ժամը 19։50-ն ընկած ժամանակահատվածում Սամվել Գ․-ն 42 համարի երթուղային ավտոբուսով երթևեկել է Գարեգին Նժդեհի հրապարակով, որտեղ ավտոբուսի թափքի վերևի հատվածից լսել է հարվածի ձայն, կանգնեցրել է և նկատել, որ վարորդի դռան վերևի հատվածում առկա է փոքր վնասվածք, կարծել է, որ այդ վնասվածքը առաջացել է կրակոցի հետևանքով։
Ոստիկանության Շենգավիթի բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ կրակոցի հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Կայքի տեղեկություններով՝ Սամվել Գ․-ն աշխատում է «Լուհր» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ։