Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ի Երեւանում, առավոտյան Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։


Նախարարն ասաց, որ ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային կայունության հարցեր և հաստատել Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին։ «Ինչպես գիտեք, մենք փոխանցել ենք վերջին խմբագրական առաջարկները, որոնցում տեքստը լիովին համաձայնեցված է»,- նշեց Միրզոյանը՝ շնորհակալություն հայտնելով պաշտոնական Փարիզին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն աջակցելու համար։

«Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»,- նշել է Միրզոյանը։