Լեռնային Ղարաբաղի հարցը մեզ համար ամենացավոտն է, եւ այն առ այսօր լուծված չէ։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ սեպտեմբերի 16-ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Ղարաբաղյան հակամարտությունը դեռ ավարտված չէ։ Ադրբեջանն իր անցած տարվա հանցավոր գործողություններով ամայացրեց ամբողջ Լեռնային Ղարաբաղը, ուստի պետք է պատասխան տա դրա համար»,- ընդգծել է Օհանյանը։
Այնուամենայնիվ, նրա խոսքով, այսօր տեղի է ունենում հակառակ գործընթացը։ «Ադրբեջանը, ինքը փաստացի ագրեսոր հանդիսանալով, փորձում է Հայաստանի վրա դնել բոլոր պատժամիջոցները, որոնք մտցվում են ագրեսոր երկրի հանդեպ»,- նշել է ընդդիմադի գործիչը։
Պատգամավորը համոզված է, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են որեւէ ռազմավարություն մշակել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։