Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում սեպտեմբերի 18-ին կշարունակվեն առաջին տուրի հանդիպումները։
36 թիմ ընդգրկված է ընդհանուր մրցաշարային աղյուսակում։ Առաջին 8 տեղերը գրաված թիմերը դուրս կգան 1/8 եզրափակիչ։ Հաջորդ 16 տեղերը գրաված թիմերը փլեյ-օֆֆում կպայքարեն 1/8 եզրափակիչի մյուս ուղեգրերի համար։
24-36-րդ տեղերը գրաված թիմերն ավարտում են պայքարը, նախկինի նման դուրս չեն գա Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ։
Չեմպիոնների լիգա, առաջին տուր
«Բոլոնիա» - «Շախտյոր Դոնեցկ»՝ 20:45 (Երեւանի ժամանակ)
«Սպարտա Պրահա» - «Զալցբուրգ»՝ 20:45
«Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր»՝ 23:00
ՊՍԺ - «Ժիրոնա»՝ 23:00
«Սելթիկ» - «Սլովան Բրատիսլավա»՝ 23:00
«Բրյուգե» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 23:00