Ճապոնիայում Տարեցների նկատմամբ ակնածանքի օրը հարգանքի տուրք են մատուցել աշխարհի ամենատարեց ապրող մարդուն: Այդ առիթով 116-ամյա Տոմիկո Իտոոկային հավաստագիր է հանձնվել:
Նա դարձել աշխարհի ամենատարեց մարդը Մարիա Բրանյաս Մորերայի մահից հետո։ Մորերան 117 տարեկան էր։
Իտոոկան վերապրել է 1979 մահացած իր ամուսնուն: Նրա որդին՝ Հիրոշի Քայը, ասում է, որ մայրը միշտ սիրել է միայնակ ժամանակ անցկացնել՝ լեռներ բարձրանալով:
80 տարեկանը լրանալուց հետո նա շարունակել է նույն ոգով և ավելի քան 30 բուդդայական տաճար է այցելել:
Նույնիսկ 100-ամյակից հետո սրբավայր այցելելիս նա ձեռնափայտ չի օգտագործել։
Գինեսի ռեկորդների գրքում նշվում է, որ բացի ամենատարեց կենդանի մարդ լինելուց, նա նաև երբևէ գոյություն ունեցող 23-րդ ամենատարեց մարդն է: