Սեպտեմբերի 18-ին խառնաշփոթ իրավիճակ է եղել Բարեկամությունից դեպի Կիևյան փողոց ընկած ճանապարհին։
Ըստ ականատեսների՝ 4 կամ 5 հոգի ծեծի են ենթարկել մի երիտասարդի, նստեցրել մեքենան և առևանգել։
YN.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները քաղաքացիների ահազանգի հետքերով գնացել են ու պարզել, որ սեպտեմբերի 4-ին Դ.Ս-ն Ռ.Բ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ վերջինս պետք է ապահովի պատուհանի ապակյա փաթեթներ, որի համար Դ․Ս-ն վճարել է 455.000 դրամ և պարտք է մնացել 255.000 դրամ, սակայն փաթեթները պատրաստ չլինելու հետևանքով՝ սեպտեմբերի 18-ին ժամը 20։00-ին Կիևան փողոցի 11 հասցեում մի խումբ տղաներ հանդիպել են, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք, ու վերոնշյալ հասցեից առեւանգել են միջադեպի մասնակիցներից մեկին՝ Դ.Ս-ին։
Արդյունքում՝ ֆիզիկական և հոգեկան ներգործություն, ինքնիրավչություն և մարդու առևանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են Ռ.Բ-ն, Ա.Բ-ն և Հ.Հ-ն, իսկ խմբի մյուս անդամներին փնտրում են։