Չեմպիոնների լիգայի առաջին տուրում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 65-րդ րոպեին։

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզում նվազագույն հաշվով հաղթեց կատալոնական «Ժիրոնային»։ Միակ գոլը 90-րդ րոպեին խփեց պորտուգալացի պաշտպան Նունու Մենդեշը։

Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց բելգիական «Բրյուգեին» եւ հաղթեց 3:0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Ջեյմի Բայնո-Գիտենսը։ Աչքի ընկավ նաեւ գվինեացի հարձակվող Սերու Գիրասին։

Շոտլանդական «Սելթիկը» սեփական խաղադաշտում մրցեց Սլովակիայի «Սլովան Բրատիսլավայի» հետ եւ պարտության մատնեց 5:1 հաշվով։

«Սլովանի» կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվեց 76-րդ րոպեին։

Չեմպիոնների լիգա, առաջին տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր»՝ 0։0

ՊՍԺ - «Ժիրոնա»՝ 1։0 (տեսանյութ)

Նունու Մենդեշ, 90

«Սելթիկ» - «Սլովան Բրատիսլավա»՝ 5:1 (տեսանյութ)

Լիամ Սքեյլզ, 17, Կիոգո Ֆուրուհասի, 47, Առնե Էնգելս, 56, 11մ, Դայձեն Մաեդա, 70, Ադամ Այդա, 87 - Քեւին Վիմեր, 61

«Բրյուգե» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 0:3 (տեսանյութ)

Ջեյմի Բայնո-Գիտենս, 76, 86, Սերու Գիրասի, 90+5, 11մ

«Բոլոնիա» - «Շախտյոր Դոնեցկ»՝ 0:0 (տեսանյութ)

«Սպարտա Պրահա» - «Զալցբուրգ»՝ 3:0 (տեսանյութ)

Կաան Կայրինեն, 2, Վիկտոր Օլատունջի, 42, Քազիմ Լյաչի, 58