ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունում «Ատլանտա Յունայթեդը» տանը մրցել է առաջատար «Ինտեր Մայամիի» հետ եւ պարտությունից խուսափել է թիմի նորեկ, ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկի գոլի շնորհիվ։ Գրանցվել է ոչ ոքի՝ 2:2: Միրանչուկն աչքի է ընկել 84-րդ րոպեին։
«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին փոխարինման է դուրս եկել 61-րդ րոպեին 2:1 հաշվի ժամանակ, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
«Ինտեր Մայամին» 29 խաղից հետո 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 8 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ցինցինատիից»։ «Ատլանտան» 11-րդն է՝ 32 միավոր։