Սումիի մարզում տարեցների պանսիոնատի վրա ռուսական ավիահարվածի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ 13-ը, հայտնում է շրջվարչակազմը։
«Այսօր՝ սեպտեմբերի 19-ի կեսօրին, ռուսները CAB են գցել նշված հաստատություն, որտեղ կար 221 հիվանդ, որից 87-ը՝ հաշմանդամ։ Հարվածի հետևանքով մեկ մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- ասված է հաղորդագրությունում։
Փրկարարները օդային հարվածի հետեւանքները վերացնելու համար շտաբ են ստեղծել, իսկ պանսիոնատի հիվանդները տարհանվել են։ Մարդկանց ցուցաբերվում է բժշկական և հոգեբանական օգնություն։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հավելել է, որ արկի հարվածի հետևանքով մասնակի ավերվել են տեխնիկական և հինգերորդ հարկերը։ Շենքից տարհանվել է 147 մարդ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մեկ օրում ռուսական բանակը գրեթե 90 ավիառումբ է նետել Ուկրաինայի Զինված ուժերի քաղաքների և դիրքերի վրա։