Իրանի ԱԳՆ-ն Աֆղանստանի դեսպանին կանչել է այն բանից հետո, երբ արմատական թալիբ շարժման ներկայացուցիչը հրաժարվել է ոտքի կանգնել Թեհրանում Իսլամական միասնության 38-րդ միջազգային համաժողովում Իրանի օրհներգի ժամանակ։ Այս մասին հայտնում է Jamaran գործակալությունը։
Դրա տեղեկություններով՝ Իրանի ԱԳՆ Հարավային Ասիայի երկրորդ վարչության ղեկավարը կանչել է Աֆղանստանի դիվանագիտական առաքելության ղեկավարին և դատապարտել Աֆղանստանի կրոնական առաջնորդի գործողությունները՝ նշելով, որ «Թալիբանի պատվիրակության ներկայացուցչի արարքը չի համապատասխանում Իսլամական միասնության համաժողովին մասնակցելու բարձր նպատակներին»։
Աֆղանստանի դեսպանատան ղեկավարը բացատրել է, որ իրենց ներկայացուցչի արարքը ոչ մի կերպ չի արտացոլում երկրի դիրքորոշումը և անձնական տեսակետի դրսեւորում է։
Ավելի վաղ, Աֆղանստանի կոնֆերանսի մասնակիցը տեսանյութ էր հրապարակել՝ ներողություն խնդրելով իր արարքի համար՝ ասելով, որ ոչ մեկին վիրավորելու կամ անարգելու մտադրություն չունի: