«Փաստ» օրաթերթը գրում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկում է փոփոխություն կատարել իր իսկ 2020 թ. օգոստոսի 19-ի N273-Ա որոշման մեջ: Նշվում է, որ «Գնումների մասին» օրենքի համաձայն՝ հանրային կազմակերպություններ են համարվում նաև Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած ցանկում ներառված անձինք, որոնք գործունեություն են իրականացնում հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում, բացառությամբ այն անձանց, որոնք այդ պարբերության մեջ նշված ցանկում ներառվել են էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում հանրային ցանցի շահագործման շրջանակում մատուցվող ծառայությունների մասով գերիշխող դիրք ունենալու հանգամանքով պայմանավորված։
Նույն օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային կազմակերպությունների կողմից Հայաստանի տարածքում իրականացվող գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ կազմակերպությունների հաստատած գնումների կատարման կարգերով։ Նշված կարգերը չեն կարող հակասել օրենքի 3-րդ հոդվածով սահ ման ված նպա տակ ն ե ր ի ն և սկզբունքներին, իսկ Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրով սահմանված շեմը գերազանցող գնումների դեպքում՝ նաև նշված մասում հիշատակված համաձայնագրի պահանջներին, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած պահանջներին, որոնց կատարման նկատմամբ վերջինս իր սահմանած կարգով իրականացնում է դիտարկումներ (մոնիտորինգ):
Հանրային կազմակերպություննների անվանական ցանկը սահմանված է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թ.-ի օգոստոսի 19-ի թիվ 273-Ա որոշման 1-ին հավելվածով, իսկ գնումների կարգերի նկատմամբ պահանջները՝ 2-րդ հավելվածով։ Վարչապետի հանձնարարականի հիման վրա, հանձնաժողովը, համագործակցելով իրավասու այլ մարմինների հետ, առաջարկում է վերանայել նշված պահանջները՝ հաշվի առնելով հանրային կազմակերպությունների գործունեության ընթացքում առաջ եկած խնդիրները։ Օրինակ՝ նախատեսվում է որպես գնման ընթացակարգի տեսակ ավելացնել բաց շրջանակային համաձայնագրի ինստիտուտը, ինչը հնարավորություն կտա կազմակերպությունների կողմից պարբերաբար հայտարարվող գնումների համար ունենալ որակավորված մասնակիցների ցանկ, և ցանկացած տնտեսվարող իրավունք կունենա ընդգրկվել այդ ցանկում:
Կավելացվեն իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված դրույթներ, ինչն իր հերթին ուղղված է գնման գործընթացի թափանցիկության մակարդակի ավելացմանը: Կսահմանվեն հանրային կազմակերպության և մրցույթին մասնակից տնտեսվարողների փոխկապակցվածության բացառման դեպքերը։ Մասնավորապես, կընդլայնվի փոխկապակցում ունեցող այն անձանց շրջանակը, որոնք իրավունք չունեն մասնակցելու հանրային կազմակերպության հայտարարած մրցույթներին: Կավելացվի ոչ առցանց եղանակով իրականացվող գնումները տեսա կամ ձայնագրելու վերաբերյալ պահանջ: Առաջարկվում են այլ փոփոխություններ ևս: ՀԾԿՀ-ն կարծում է, որ այս նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա հանրային կազմակերպությունների գնումների գործընթացների թափանցիկությունը և օբյեկտիվությունը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում