Իրանի նախագահ Մասուդ Փեզեքշիանն արձագանքել է Բեյրութի Դահիյա թաղամասին իսրայելական հարվածներին՝ դատապարտելով հարձակումը, գրում է Tasnim-ը։
Նա դա անվանել է բացահայտ և անթաքույց պատերազմական հանցագործություն:
«Դա ևս մեկ անգամ բացահայտեց այս ռեժիմի պետական ահաբեկչության բնույթը։ Պաղեստինի և Լիբանանի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները վկայում են պետական ահաբեկչության մեքենան կանգնեցնելու միջազգային հանրության ձախողման մասին և ապացուցում են, որ այս ռեժիմը ամենամեծ վտանգն է ներկայացնում տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար:
Աշխարհի բոլոր երկրները, հատկապես իսլամական երկրները, պետք է խստորեն դատապարտեն այս հանցագործությունը։ Իրանի կառավարությունը հետաքննելու է սիոնիստական այս վերջին հանցագործությունը և կկանգնի Լիբանանի ժողովրդի և դիմադրության առանցքի կողքին»,- ասել է Պեզեքշիանը