Ֆրանսիայի հավաքականի ավագ, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն սոցիալական ցանցերում արած գրառմամբ մեկնաբանել է Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի որոշումը Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու վերաբերյալ։
«Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտում է բացառիկ ֆուտբոլիստ, ժամանակակից սերնդի ամենակարեւոր խաղացողներից մեկը։
Շնորհակալություն ամնոռանալի հիշողությունների համար, որոնք պարգեւել ես մեզ։ Դու երկար տարիներ օգտակար ես եղել թիմին եւ մեծ ներդրում ունես տիտղոսների նվաճման գործում։
Ոմանք կարող ենք կարծել, որ հիմա դեռ վաղ է հավաքականից հեռանալու համար, բայց ես հասկանում եւ հարգում եմ քո որոշումը։ Հավաքականի խաղաշապիկով խաղը մեծ նվիրվածություն է պահանջում, բայց երբեմն չի բերում պատշաճ գնահատանք։ Դու ընդմիշտ կմնաս Ֆրանսիայի հավաքականի պատմության մեջ։
Ես երբեք չեմ մոռանա, թե ինչ պատիվ եւ հաճույք էր այսքան տարիներ քեզ հետ նույն թիմում խաղալը։ Հաջողություն եմ մաղթում քեզ»,- գրել է Մբապեն։
Ֆրանսիայի հավաքականում նորամուտը Գրիզմանը նշել է 2014թ․ մարտին։ Այս ընթացքում նա ազգային թիմի հետ մասնակցել է 137 հանդիպման, խփել է 44 գոլ, դարձել է 2018թ․ աշխարհի չեմպիոն, 2021թ․ Ազգերի լիգայի գավաթակիր։