«Երեք տարի առաջ մտածո՞ւմ էիք, որ Կոմայգում այլասերները պետք է հավաքվեն, իրենց ազատ զգան, դեռ բարձրաստիճան պաշտոնյաներ էլ լինեն, որ գան դրանց վարձեն, տանեն, գիշեր անցկացնեն նրանց հետ»,- «Աոավոտ» թերթի հետ զրույցում հակադարձելով «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» վիճահարույց օրենքի այն պաշտպաններին, ովքեր կարծում են, թե հայ իրականության մեջ «նման բաներն» անհնար են, ասել է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը:

««Ո՞ւմ մտքով կանցներ, որ սեռական դաստիարակության անվան տակ երեխաներին այլանդակություններ կցուցադրեն, այն, ինչը որ հիմա արվում է Եվրոպայում: Այնպիսի անհեթեթ վիճակի է ամեն ինչ հասել, որ պեդոՖիլների շահերը պաշտպանող կուսակցություն է ստեղծվում Հոլանդիայում, իսկ ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում որոշում են կայացրել, որ եթե տղան իրեն աղջիկ է զգում՝ իրավունք ունի գնալ աղջիկների զուգարան»,- իր զայրույթը բարձրաձայնեց մեր զրուցակիցը՝ վրդովվելով, թե ինչո՞ւ նման ջերմեռանդությամբ չեն պաշտպանվում սովորական մարդու տարրական իրավունքները»,- գրում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):