Երեկ՝ հոկտեմբերի 1-ին տարածվեցին Իսրայելի և Իրանի նոր հակամարտությունների վերաբերյալ տեղեկատվություններ։
Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին էլ հայտարարել է, որ Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակումը «հետևանքներ կունենա», և իսրայելական բանակը պատրաստ է ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական գործողությունների։
Ավելի ուշ Իսրայելի ՊԲ-ն տեղեկություն տարածեց, որ Իրանն ավելի քան 100 բալիստիկ և թևավոր հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ և Իսրայելի բոլոր քաղաքացիներին խնդրել են անհապաղ գնալ ռմբապաստարաններ։
Իրանի հարձակումներից հետո Իսրայելի բանակի գլխավոր շտաբը օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել, քանի որ իրանական հրթիռների առնվազն 80 տոկոսը Իսրայելին ուղղված հարվածների առաջին ալիքի ընթացքում խոցել է թիրախները։
Իրան-Իսրայել հակամարտություններից անմասն չի մնացել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
ԱՄՆ նախագահը հրամայել է ամերիկացի զինվորականներին աջակցել Իսրայելին՝ Իրանի հարձակումներից պաշտպանվելու հարցում: