ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նախազգուշացրել է մերձավորարևելյան հակամարտության կողմերին միջուկային օբյեկտների վրա հարձակումներ չիրականացնել։


«Առաջին ուղերձը, որը ես ուզում եմ փոխանցել այսօր, խնդրանքն է, պահանջը ԵՄ-ից՝ թույլ չտալ հարձակումներ միջուկային կայանքների վրա», – ասել է նա Իսպանիայում ֆորումի ժամանակ:

Դիվանագետի ելույթը հեռարձակվել է Եվրահանձնաժողովի տեսալսողական ծառայության կայքում։

«Եվրամիությունը միշտ հաստատուն դիրքորոշում է որդեգրել աշխարհի ցանկացած միջուկային կայանքի վրա հարձակման հարցում»,- հավելել է նա: