Հնագետները հայտնաբերել են տեղական կառավարչի դստեր՝ Իդիի 4000-ամյա հին եգիպտական ​​դամբարանը, որն ապրել է Եգիպտոսի Միջին Թագավորության օրոք (մոտավորապես մ․թ․ա․ 2030-1640 թթ․-ին): Նա թաղված է եղել երկու դագաղում, որոնք եղել են իրար մեջ, ասվում է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության ֆեյսբուքյան հաղորդման մեջ։


Ըստ UCLA-ի հին եգիպտական ​​արվեստի և ճարտարապետության պրոֆեսոր Քեթլին Քունիի, Միջին Թագավորության ժամանակներից երկու անվնաս դագաղի հայտնաբերումը արտասովոր բան է:

Ինչպես նշել է պրոֆեսորը Live Science-ին տված հարցազրույցում, այս դագաղները ոչ միայն լավ պահպանված են թվում, այլև ծածկված են բարդ գրություններով, որոնք օգնել են մահացածներին գտնել իրենց ճանապարհը Անդրաշխարհում: