«Սերժ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Աժ հաստատմանն է ներկայացրել ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը։ Երկուշաբթի օրը մեկնարկող Աժ քառօրյայում խորհրդարանը պետք է քննարկի և փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրի ՀՀ գլխավոր դատախազին։ Ու թեև Գ. Կոստանյանը դեռ պաշտոնապես չի նշանակվել, սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ»–ի աղբյուրները, արդեն սկսել է զբաղվել իր ապագա աշխատասենյակով, վերջին երկու օրերին, երբ հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազը լինելու է Գ. Կոստանյանը, դատախազության նրա թիմակիցները սկսել են ակտիվորեն զբաղվել ապագա գլխավոր դատախազի ապագա աշխատասենյակի կարևորագույն հարցերով։ Այն, որ իշխող մեծամասնությունը հավանություն կտա Ս. Սարգսյանի առաջարկին, որևէ մեկը չի կասկածում։ Ուշագրավ է, որ խորհրդարանական ընդդիմությունը ևս դեռ բացասական կարծիք չի հայտնել նրա մասին։ Այսպիսով՝ գլխավոր դատախազի կարևորագույն պաշտոնը կզբաղեցնի 36 տարեկան Կոստանյանը, որը դատախազական համակարգում աշխատում է ընդամենը 2,5 տարի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Գևորգ Կոստանյանը սկսել է զբաղվել իր ապագա աշխատասենյակով
