ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ հոկտեմբերի 4-ին «Ջրվեժ անտառապարկի» տարածքից ապամոնտաժելու միջոցով փորձել են գողանալ մոտ 100 մետր մետաղյա խողովակ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից  հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, գողության փորձը կատարելու կասկածանքով, ձերբակալվել և ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխվել հինգ տղամարդիկ, որոնցից չորսը՝ Երևանի, մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ:

Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: