«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան արձագանքել է 40-ամյա իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինիեստայի որոշմանը պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու վերաբերյալ։
«Ինիեստան առանցքային մարդ է «Բարսելոնայի» հաջողություններն ու արժեքները հասկանալու համար։ Մենք խոսում ենք Լա Մասիայից դուրս եկած խաղացողի մասին, որը կայացել է տանը։
Ինիեստան մարմնավորում է ակումբում շատ խոր արմատներ ունեցող արժեքներ՝ նվիրվածություն, պատասխանատվություն, մեծ ձգտում։
Անդրեսը «Բարսելոնայի» շատ ֆուտբոլիստների է ներշնչել, շատերն են փորձել նմանվել նրան։ Նա «Բարսելոնայի» անցյալն է, ներկան եւ ապագան։ Նա միշտ եղել է թիմային խաղացող։ Նրան բոլորը սիրում են։ Նա բարի եւ լավ մարդ է»,- Լապորտայի խոսքը մեջբերում է AS-ը։
Ինիստան կատալոնական թիմի հետ դարձել է Իսպանիայի 9-ակի չեմպիոն, 6-ակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր։
Իսպանիայի հավաքականի հետ նա դարձել էր 2010թ․ աշխարհի չեմպիոն, 2008 եւ 2012 թվականների Եվրոպայի չեմպիոն։