Ֆրանսիայում Ազգային ժողովի առաջնորդների համաժողովը, որը միավորում է խորհրդարանական բոլոր խմբակցությունների ղեկավարներին, որոշել է մերժել «Անկոտրում Ֆրանսիա» ծայրահեղ ձախ կուսակցության՝ նախագահ Էմանուել Մակրոնին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը, գրում է Le Figaro պարբերականը։
Խմբակցությունների առաջնորդների համաժողովը որոշել է, որ իմփիչմենթի նախաձեռնությունն արժանի չէ հանրային նիստին օրակարգում ներառվելու:
Այսպիսով, ուլտրա ձախերի նախաձեռնությունը, որն անցած շաբաթ օրենսդիր հանձնաժողովը մերժել էր, նիստում չի քննարկվի։
Ինչպես նշվում է, հանդիպման ժամանակ ձախակողմյան խմբերի առաջնորդները՝ Կանաչները, սոցիալիստները, կոմունիստները և «Անկոտրում Ֆրանսիա»-ն, քվեարկել են նախաձեռնությունը խորհրդարանին ներկայացնելու օգտին։ Նրան չաջակցեցին մնացած բոլորը, մասնավորապես՝ «Ազգային միասնության» ներկայացուցիչ Մարին Լը Պենը ձեռնպահ մնաց քվեարկության ժամանակ։
Ինչպես հայտնի է, ծայրահեղ ձախ քաղաքական ուժը ձախերից վարչապետ նշանակելուց Մակրոնի մերժումից հետո ընտրությունները «գողացված» հռչակեց և սկսեց բողոքի ակցիաներ կազմակերպել։