Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի սեպտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

2024 թ-ի սեպտեմբերին Հայաստան է այցելել 236,561 զբոսաշրջիկ։ Նախորդ տարի սեպտեմբերին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 260,618։ Նվազումը կազմել է 10 տոկոս:


2024 թ․ սեպտեմբեր ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (12%) և Իրանից (8%):