Երեւանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում երեկ՝ հոկտեմբերի 8-ին, հանդես է եկել օպերային արվեստի լեգենդ, համաշխարհային ճանաչում ունեցող արտիստ Պլասիդո Դոմինգոն։ ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում կայացած համերգին Դոմինգոն հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Նա հայերին․ հատկապես, հուզել է «Էրեբունի-Երեւան» երգի իր կատարմամբ։ Նրան ձայնակցել է սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը։

Համերգի գլխավոր աջակիցն էր Երեւանի քաղաքապետարանը, որի ֆեյսբուքյան էջում էլ տեղադրվել է աշխարհահռչակ տենորի կատարումը