ԱՄՆ փոխնախագահ և նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը հայտարարել է, որ անհրաժեշտ է համաձայնության գալ Լիբանանում և Գազայի հատվածում հրադադարի շուրջ։
«Մենք պետք է հրադադարի հասնենք ինչպես Լիբանանում, այնպես էլ, իհարկե, Գազայում»,- ասել է նա լրագրողներին։
«Մենք աշխատում ենք դրա վրա շուրջօրյա, բայց մեզ անհրաժեշտ է, որ այս պատերազմները դադարեցվեն, և մենք պետք է անպայման գանք տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների դեէսկալացիայի, և մենք աշխատում ենք դրա վրա», - ասել է փոխնախագահը:
Հարիսն իր հայտարարությունն արել է այն ժամանակ, երբ Իսրայելը պատասխան է պատրաստում հոկտեմբերի 1-ին Իրանի հրթիռային հարձակումներին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Axios-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զրույցի ընթացքում «ավելի մոտեցան հասկանալու Իրանի դեմ Իսրայելի ծրագրած պատասխան հարվածի մասշտաբը»։