Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցությունը մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին: Այս մասին Factor.tv-ին տված հարցազրույցում հայտարարեց կուսակցության նախագահ Հայկ Մարությանը:
«Ընտրություններին մասնակցելու պատճառն այն է, որ մեր պետությունը նախ ունի արտաքին լրջագույն խնդիրներ, իսկ եթե խոսենք ներքին խնդիրների մասին՝ մեր քաղաքական ուժը տեսնում է, որ այն ինչ հնարավոր է անել, արվում է դրա շատ փոքր տոկոսը: ՕՕԳ-ն ինչ անում է այսօր կառավարությունը, շատ փոքր է»,- հայտարարել է Մարությանը:
Հարցին՝ եթե Փաշինյանը չառաջադրեր Ձեզ քաղաքապետի թեկնածու, Դուք քաղաքական կարիերա կունենայի՞ք, Փաշինյա՞նն է Ձեզ քաղաքականություն բերել, նա արձագանքել է. «Այդպես չէ, որովհետև Փաշինյանը չէ որ ինձ քաղաքականություն է բերել, կամ թույլ տվել մի տեղից ելույթ ունենամ: Այս դեպքում լրիվ հակառակն է եղել: Ես և իմ աջակիցներն ու ընկերները միացել ենք, փորձել ենք մաքսիմալ օգնել այդ ժամանակ ՔՊ-ի ստեղծած շարժմանն ի դեմս Փաշինյանի: Ընդհանրապես ես շատ վաղուց եմ քաղաքականության մեջ ոչ երևացող դերում»:
Ինչ վերաբերում է նրան, եթե Փաշինյանն իրեն չաջակցեր արդյոք կընտրվեր քաղաքապետ, Մարությանն ասել է, որ դա ընդհանուր հաղթանակ էր: Նա
Վստահեցրել է, եթե անգամ Փաշինյանը չմասնակցեր քարոզարշավին, վստահաբար ինքը հաղթելու էր: