Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով ժամանել է Աշխաբադ, որի ընթացքում կմասնակցի միջազգային ֆորումի և կհանդիպի Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ։
Ուրբաթ օրը Թուրքմենստանի մայրաքաղաքում կանցկացվի «Ժամանակների և քաղաքակրթությունների հարաբերությունները՝ խաղաղության և զարգացման հիմքը» միջազգային ֆորումը, որը նվիրված է թուրքմեն բանաստեղծ և մտածող Մագթիմգուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին։ Միջոցառմանը մասնակցելու հրավերներ են ստացել հարևան Թուրքմենստանի բազմաթիվ պետությունների ղեկավարներ՝ Ղազախստան, Ղրղզստան, Մոնղոլիա, Տաջիկստան, Ուզբեկստան և մի շարք այլ երկրներ:
Սպասվում է, որ այցի ընթացքում Պուտինը ոչ միայն ելույթ կունենա ֆորումի լիագումար նիստում, այլեւ մի քանի երկկողմանի հանդիպումներ կունենա։ Դրանցից մեկը կլինի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպումը։
Ավելի վաղ, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին ասել էր, որ այս հանդիպման ընթացքում առաջնորդները կկարողանան քննարկել ինչպես երկկողմ հարցեր, այնպես էլ Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրումը։