Մեքսիկական ծոցում, ափից 28 մղոն (48 կմ) հեռավորության վրա, ԱՄՆ առափնյա պահպանության ուղղաթիռի անձնակազմը «Միլթոն» փոթորկից հետո փրկել է սառնարանից կառչած մի տղամարդու: Դրա մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը։


Տղամարդը ձկնորսական նավին է եղել, որը շարքից դուրս է եկել դեռ փոթորկի՝ ցամաք թափանցումից ժամեր առաջ, հայտնել է առափնյա պահպանության մամուլի քարտուղար Նիկոլ Գրոլը:

Նրա հետ կապն ընդհատվել է, սակայն հինգշաբթի փրկարարները տղամարդուն գտել են բաց սառնարանից կառչած:


«Այս մարդը վերապրել է նույնիսկ ամենափորձառու նավաստու համար մղձավանջային սցենարը»,-ասել է առափնյա պահպանության ներկայացուցիչ Դանա Գրեյդին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեքսիկայի ռազմածովային ուժերի Persuader պարեկային ինքնաթիռը Մեքսիկայի Յուկատան նահանգի ափից ավելի քան 100 կմ հեռավորության վրա «Միլթոն» փոթորկից հետո հայտնաբերել է շրջված նավակից կառչած ձկնորսի: Յուկալպետենի ռազմածովային որոնողափրկարարական կայանի աշխատակիցները մեկնել են նավաստուն փրկելու։

«Միլթոն» փոթորիկը այս շաբաթ հարվածել է Ֆլորիդային՝ ավելի քան 100 մղոն/ժ արագությամբ: Այն հիմնահատալ ավերել է մոտ 125 տուն և առաջացրել էլեկտրաէներգիայի համատարած անջատումներ՝ էլեկտրականությունից զրկելով ավելի քան 2,6 միլիոն մարդու։