Ինձ համար մեծ պատիվ է դիմել ձեզ այսօր այս կարեւոր համաժողովին։ Ես նաեւ տպավորված եմ նախապատրաստական աշխատանքով։ Ուզում եմ շնորհավորել «Կոնրադ Ադենաուէր» հիմնադրամի գործընկերներին։ Դա շատ կարեւոր նախաձեռնություն է եւ կարեւոր գործընթաց է։ Այս մասին այսօր, հոկտեմբերի 12-ին, «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովի շրջանակներում ասաց իր ելույթի ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։


«Եւ անմիջապես կուզենայի ընդգծել, որ գործընկերության խորհրդում, որին նաեւ ներկա է գտնվել նախարար Միրզոյանը, ողջունվել է այս նախաձեռնությունը, որի նպատակն է խաղաղություն եւ նորմալ հարաբերություններ հաստատել, տարածաշրջանում բացել նաեւ տրանսպորտային ուղիները՝ ազգային ինքնորոշման սկզբունքները պահպանելով եւ ապահովելով նաեւ փոխադարձությունը, որը դրված է հենց «Խաղաղության խաչմերուկի» հիմքում», - նշեց Մարագոսը։

Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ ներկա է գտնվել, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այդ նախաձեռնությունը։


«Մենք ողջունեցինք այն, եւ մենք բոլոր գործընկերների հետ Հայաստանում ակտիվորեն աշխատում ենք այս ուղղությամբ եւ նաեւ տարածաշրջանում մեր գործընկերների հետ, որպեսզի նախաձեռնությունը կյանքի կոչվի», - շեշտեց ԵՄ դեսպանը։

Նրա խոսքով՝ անցյալ տարվա հոկտեմբերից Հայաստանի եւ Եվրամիության միջեւ տեղի է ունենում եւս մեկ գործընթաց։

«Հիշում եք, վարչապետի ելույթը Եվրախորհրդարանում մոտ մեկ տարի առաջ։ Եւ նաեւ մենք Եվրոպական խորհրդից ստացել ենք կոնկրետ առաջադրանք, որպեսզի զարգացնենք Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունը տարբեր ուղղություններով։ Եւ դրանից հետո ԵՄ-ն եւ Հայաստանը անխոնջ աշխատում են, բացահայտում են նոր հարաբերություններ, որպեսզի դա կյանքի կոչվի։ Եւ ես հպարտությամբ պիտի նշեմ, որ այս համատեղ ջանքերը տալիս են արդյունքներ։ Ինչու՞։ Որովհետեւ կա համատեղ քաղաքական հանձնառություն, եւ կա կոնկրետ կենտրոնացում երկու կողմերից, ինչպես նաեւ համատեղ հանձնառություն մեր ընդհանուր արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն», - ասաց Մարագոսը։

Նրա խոսքով՝ Եվրոպական միությունը աջակցել է եւ շարունակում է աջակցել Հայաստանին մի շարք ուղղություններով՝ տնտեսական, դատաիրավական, բարեփոխումների փոխկապվածությանը, անկախության եւ տարածաշրջանային կապերին։

«Եւ խաղաղությունը սրա մի մասն է։ Մենք բանակցում ենք հիմա գործընկերության ծրագրի շուրջ եւ բավականին առաջ ենք անցել․․․ Եւ մենք կբացենք Հայաստան-Եվրոպական Միության հարաբերությունների ողջ պոտենցիալը, որը մենք համաձայնեցրել ենք նաեւ մեր համաձայնագրի՝ SEPA-ի շրջանակներում։ Դա արդարադատությունն է, կառավարումն է, մարդու իրավունքներն են հիմնական ուղղությունները, որոնցով մենք աշխատում ենք եւ մենք փորձում ենք հզորացնել ոչ միայն հայկական հաստատությունները, այլ փորձում ենք ապահովել երկրի ժողովրդավարական դիմակայությունը երկարատեւ կտրվածքով», - հայտնեց ԵՄ դեսպանը։


Վասիլիս Մարագոսը հիշեցրեց, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ապրիլի հինգին ներկայացրեց Դիմակայունության եւ աճի ծրագիրը ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ընթացքում։

«Միայն երկու հարյուր յոթանասուն միլիոն դրմաշնորհի աջակցություն է Հայաստանը ընկալում չորս տարվա ընթացքում, եւ մենք հուսով ենք, որ սա կարեւորագույն դերակատարում կունենա Հայաստանի դիմակայունությունը զարգացնելու եւ Եվրոպային ավելի մերձեցնելու տեսանկյունից՝ հատկապես ապահովելով կապերը, գործարար զարգացումները, նաեւ տնտեսության դիվերսիֆիկացումը, ինչպես նաեւ տնտեսական կայուն զարգացումը տարածաշրջանի եւ գլոբալ շուկայում։ Եւ սա կարեւոր է, որպեսզի մենք ունենանք ամբողջ տարածաշրջանում խաղաղության եւ բարեկեցության տեսլականի իրականացում։ Սա տեսլական է ոչ թե ինչ-որ մեկի դեմ ուղղված տարածաշրջանում, այլ հետեւողական է եւ համապատասխանում է տարածաշրջանում մեր քաղաքականությանը։ Կուզենայի նաեւ ընդգծել, որ տնտեսական եւ ներդրումային ծրագրի շրջանակներում վեց հարյուր միլիոնից ավել ներդրումներ են կատարվել դրամաշնորհներով եւ վարկերով։ Սա ենթակառուցվածքներն են, մասնավոր ոլորտի զրգացումներ, կանաչ տնտեսության զարգացումն է։ Մենք նաեր ձեւավորել ենք ներդրումային հարթակ այս իմաստով», - ասաց նա՝ հավելելով, որ ԵՄ-ն աշխատանք է տանում նաեւ միջուկային եւ ավիացիոն անվտանգության ոլորտներում։


Մարագոսի խոսքով՝ ԵՄ-ն նաեւ զբաղվում է Ղարաբաղի հայերի ճակատագրով։

«Հարյուր միլիոն եվրոյից ավելի միջոցներ ենք ներդրել մեկ տարվա ընթացքում, եւ մեր բյուջետային աջակցության շրջանակներում եւ երեսուն միլիոն որոշվել է ավելացնել կառավարության բյուջեյում, որպեսզի կիսենք ձեզ հետ այն բեռը, որը դրված է կառավարության ուսերին», - ասաց ԵՄ դեսպանը։

Նա նշեց, որ նաեւ նպաստ է ստացվում բարեփոխումների իրականացման համար։

«Պետք է նշենք, որ կա նաեւ հուլիսի քսան երկուսին Եվրոպայի նախարարների կողմից ընդունված որոշումը, որով Հայաստանը այն երկիրն է, որը օգտվում է Խաղաղության հիմնադրամի աջակցությունից, որը ոչ մահացու բնույթի է, եւ սա ամրապնդում է ձեր կարողությունը, հատկապես եթե խոսքը գնում է նաեւ խաղաղության առաքելություններին մասնակցելու մասին։ Մենք տաս միլիոնանոց միջացառում ունենք, որը ուղղված է նրան, որ Հայաստանը նույնպես մասնակցի Եվրոմիության կողմից իրականացվող խաղաղության առաքելություններին։ Մենք ստացել ենք կանաչ լույս անդամ պետություններից, եւ սա բարդ գործընթաց է», - ասաց Վասիլիս Մարագոսը։

Նա շեշտեց, որ այդուհանդերձ Եվրոպական միության ինստիտուտները, ինչպես անդամ պետությունները եւ Հայաստանը աշխատանք են կատարել մեկ ամիս առաջ։

«Եղավ հանդիպում Երեւանում, եւ մենք պիտի աշխատենք նաեւ այն ուղղությամբ, որ վիզաների ազատականացումը դառնա իրականություն։ Տեխնիկական աշխատանք է կատարվում այդ ուղղությամբ։ Սրանք բոլորն էլ դրական ազդեցություն են ունենալու Հայաստանում իրականացվող բարեփոխումների վրա, Հայաստանի դիմակայունության, տնտեսական զարգացման, ինչպես նաեւ պետք է կրկնեմ, նաեւ դրական ազդեցություն է ունենալու տարածաշրջանյին կապերի, ինչպես նաեւ խաղաղության եւ նորմալացման վրա։ Հատկապես վիզայի ազատականացումը շատ դրական արդյունքներ է բերելու մարդկանց միջեւ կապերի զագացման տեսանկյունից, ինչը նույնպես կարեւոր է կապերի հաստատման իմաստով», - նշեց նա։

Մարագոսը հավելեց, որ համագործակցությունը ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ հիմնված է ընդհանուր արժեքների, համատեղ հանձնառության վրա, որի նպատակն է խթանել Հայաստանի եւ տարածաշրջանի խաղաղությունը, զարգացումը եւ բարեկեցությունը, ինչպես նաեւ այն միջազգային կարգ ու կանոնի հետ կապված այլ հիմունքների հետ է կապված, որոնք այսօր լուրջ հարվածներ են կրում։

«Եւ կարեւոր է, որպեսզի մենք ներգրավենք բոլոր այն ռեսուրսները երկու կողմից, որոնք առկա են, ինչպես նաեւ ներգրավենք այլ գործընկերների։ Եւ այս ներգրավումը շատ կարեւոր կլինի, որպեսզի մենք կարողանանք իրականություն դարձնենք սա եւ կյանքի կոչենք այս տեսլականը։ Մի գուցե տարիներ պահանջվեն, բայց երբ ունես հստակ տեսլական, մենք միասին կհասնենք հաջողության», - ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպանը։