Թայվանի առափնյա պահպանության վարչությունը զորավարժություններից առաջ հետևել է չինական ծովային ոստիկանության նավերի ոչ սովարական տեղաշարժերին ։ Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի Արևելյան գոտու մարտական հրամանատարությունը կիրակի օրը տեսանյութ է հրապարակել զորավարժությունների թեմայով։ «Տեսանյութի հրապարակումից ի վեր առափնյա պահպանությունը հաջորդաբար արձանագրել է չինական առափնյա պահպանության նավերի անսովոր տեղաշարժեր։ Բացի այն, որ մեծ թվով նավեր հատել են [Թայվանի] նեղուցի միջին գիծը, նավերը խմբավորվել են մի քանի ջոկատների՝ մեզանից [Թայվանից], դեպի հյուսիս, արևմուտք և արևելք», - նշվում է հաղորդագրության մեջ։
Ի պատասխան՝ Թայվանի առափնյա պահպանությունը ստեղծել է օպերատիվ շտաբ և սկսել է համակարգել իր գործողությունները և տեղեկություններ փոխանակել կղզու պաշտպանության վարչության հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը Թայվանի շուրջ սկսել է Joint Sword 2024B զորավարժությունները։ Զորավարժությունները «հզոր զսպիչ գործոն կլինեն անջատողական ուժերի համար, որոնք ձգտում են Թայվանի անկախությանը», ասվում է PLA-ի Արևելյան մարտական հրամանատարական գոտու հայտարարության մեջ:
ՉԺՀ ծովային ոստիկանության վարչությունը նաև հայտարարել է, որ Չինաստանի առափնյա պահպանության նավերի չորս կազմավորումներ պարեկություն են իրականացնում Թայվան կղզու մոտ գտնվող ջրերում՝ օրենքն ու կարգն ապահովելու համար։