Իսրայելական բանակը հարվածել է Գազա քաղաքի հյուսիսային շրջաններին։ Ինչպես տեղեկացրել է Al Mayadeen հեռուստաալիքը, կիրառվել են ֆոսֆորային զինամթերքներ դպրոցի գնդակոծման ժամանակ, որտեղ տեղավորվել էին փախստականները։


Գնդակոծությունից հետո շենքում հրդեհ է սկսվել, բայց զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Ավելի վաղ հեռուստաալիքը տեղեկացրել էր քաղաքի հարավարեւմտյան թաղամասերի ինտենսիվ ռմբակոծման մասին։ Նշվել է, որ բնակելի տներին իսրայելական ՌՕՈւ-ի հարվածից հետո մի քանի մարդ զոհվել է, բայց ստույգ տվյալներ զոհերի թվի մասին առայժմ չկան։