Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ Վրաստանի իշխանությունների ռուսամետ գործողությունները կարող են պլանավորված լինել եւ կապ ունենալ երկրի ստվերային օլիգարխ Բիձինա Իվանիշվիլու ռուսական շփումների հետ։ Այս մասին նա ասել է Politico-ի հարցազրույցում։


«Ես դավադրությունների տեսության կողմնակից չեմ, բայց դա կարող է պլան լինել։ Գուցե, Մոսկվայի հետ Իվանիշվիլու կապերը դեռեւս գոյություն ունեն եւ դարձել են էլ ավելի սերտ»,- ասել է նա։

Վրաստանի նախագահը նշել է, որ իր երկրի ողջ պատմությունը Ռուսաստանը մատնանշում է որպես գլխավոր ռիսկ։

«Պատերազմի վտանգն աճում է, երբ Վրաստանը մեկուսացած է գործընկերներից, երբ նա միայնակ է, բաժանված եւ թույլ։ Ես չունեմ իշխանության այս ռուսամետ շրջադարձի տրամաբանական, իրատեսական բացատրությունը»,- ասել է Զուրաբիշվիլին։