Շաբաթ օրը Դորտմունդի Բորուսիան իր հերթական խաղն է անցկացնելու Գերմանիայի առաջնության շրջանակներում Ֆրայբուրգի դեմ խաղում: 

Ինչպես նշել է Բորուսիայի Twitter-յան էջը մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս գալու նաև Հենրիխ Մխիթարյանը: 

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Հենրիխ Մխիթարյանը իր խաղը անցկացրեց նաև Գերմանիայի գավաթի խաղարկությունում և դարձել է իր առաջին գոլի հեղինակը: Ֆրայբուրգը նույնպես նոր ակումբ է Մխիթարյանի համար և եթե ամեն ինչ ավարտվի ինչպես «Մյունխեն 1860»-ի դեպքում, ապա այն դրական ազդեցություն կունենա հայ ֆուտբոլիստի անձնական վարկանիշի վրա: