Էլիդա Քոչարյանը երկրորդ տարին անընդմեջ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակչում է ու կփորձի պաշտպանել տիտղոսը:

Կիսաեզրափակչում հայ մարզուհին մրցել է լատվիացի Աննա Սորոկինայի հետ ու բոլոր ռաունդներում ունենալով մեծ առավելություն՝ հաղթել 5:0 հաշվով:

Ոսկե մեդալը Էլիդան կվիճարկի Ուկրաինայի ներկայացուցիչ Տատիանա Դովգալի հետ: