«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում է ընդգրկվել նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանը։
Նա հատկապես աչքի է ընկել նրանով, որ իր կառավարման տարիներին խիստ նվազել է ուսանողների և աշխատակիցների թվաքանակը։ Մեր տեղեկություններով, նաև Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է քննում այդ ժամանակաշրջանի հետ կապված և անցած տարի հենց ԿԳՄՍ նախարարն է Ուռուտյանին արգելել կրկին առաջադրվել ռեկտորի պաշտոնում։
Ստացվում է, որ հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկելով՝ նախարարը ներել է ագրարայինի նախկին ռեկտորին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում