Անհայտ անձինք կրակ են բացել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների ուղղությամբ, երբ վերջիններս վերադառնալիս են եղել Սաբիհ Գյոկչենի անվան օդանավակայանից:
Հրաձգությունը տեղի է ունեցել Մուստաֆա Քեմալ կամուրջի մերձակայքում: Այս մասին հաղորդում է Zaman պարբերականը:
Համաձայն տեղեկատվության անհայտ անձինք կրակել են յոթ անգամ:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, տարվում է հետաքննություն: